Հայ ասկետիզմ / ճգնավորություն

Previous Topic Next Topic
 
classic Classic list List threaded Threaded
4 messages Options
Reply | Threaded
Open this post in threaded view
|

Հայ ասկետիզմ / ճգնավորություն

MariamK
Փնտրում եմ գրականություն հայ ճգնավորության վերաբերյալ: Խնդրում եմ օգնել:
Reply | Threaded
Open this post in threaded view
|

Re: Հայ ասկետիզմ / ճգնավորություն

Գրահավաք
Administrator
Շատ լավ։ Կփորձեմ մտաբերել՝ ինչ գրականություն կարելի է առաջարկել այդ թեմայով, և կգրեմ նորից այստեղ։
Reply | Threaded
Open this post in threaded view
|

Re: Հայ ասկետիզմ / ճգնավորություն

Գրահավաք
Administrator
This post was updated on .

Կոստանեանց Կարապետ

Հայոց վանքերը. համառօտ տեսութիւն, Մոսկով, 1886. կամ այստեղ. կամ այստեղ

Յուսիկ եպիսկոպոս
Անապատականներ եւ վանականութիւն, Վաղարշապատ, 1906

Լիակատար վարք սրբոցում (1810 թ. հրատարակության էջ 642-644) կան Թաթուլի խրատները Թումաս աշակերտին։ Այս խրատները կարևոր են նրանով, որ  լույս են սփռում հայ վանական կյանքի հնագույն շրջանի որոշ կողմերի վրա։

Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց որք կան ի հին Տօնացուցի Եկեղեցւոյ Հայաստանեայց (գործ բազմահատոր ի փոքր գիրս... բովանդակեալ աստանօր ի միակ յայս հատոր մեծադիր), Վենետիկ, 1810. կամ այստեղ

Նույնպիսի կարևոր տեղեկություններ ունի Եղիշեի մի ճառը՝ «Խրատ միանձանց»։ Տպագիր տարբերակը նայեք այստեղ՝ ◈ Սրբոյ հօրն մերոյ Եղիշէ վարդապետի մատենագրութիւնք, Վենետիկ, 1859. կամ այստեղ

Գիւտ եպիսկոպոս
Սեւանայ վանքը, Վիեննա, 1929

Սևանա վանքի՝ 19-րդ դարի սկզբում ունեցած կարգի մասին շատ հետաքրքիր տեղեկություններ ունի Զաքարիա եպիսկոպոս Գուլասպյանը Սևանա վանքին նվիրված աշխատության մեջ։ Դրա գրաբար բնագիրը 1990-ականներին Մատենադարանի մի աշխատող տվեց, խնդրեց թարգմանել։ Կարող եմ թարգմանությունը տալ ձեզ։

Նայեք այստեղ՝ վերջին մի քանի գլուխը։

 

Կարևոր գրքեր են (ցավոք, առցանց չկան)՝

Վ. Հացունի, Պատմութիւն հայոց Աղօթամատոյցին, Վենետիկ, 1965

Հացունու գրքում շատ տեղեկություններ կան հայոց վանքերում եղած աղոթական կարգերի վերաբերյալ՝ 5-րդ դարից սկսած։

Գիւտ եպս. [Ղազարեան], Արեւելեան անապատականը եւ «Նարեկ»ը, Երուսաղէմ, 1937

Եթե ճիշտ եմ հիշում, Վարդան Այգեկցու խրատներում էլ կան հետաքրքիր տեղեկություններ.

Խրատներ, թրգմ. Շահէ քհն. Հայրապետեան, Երևան, 1999
Խրատ բոլոր քահանաներին և ժողովրդին, թրգմ. Արման սրկ. Սարոյան և Հայկ սրկ. Պռոշյան, Բ հրատ., Ս. Էջմիածին, 2004
Ա. Խրատ քահանաներին և ժողովրդին. Բ. Խրատներ, Ս. Էջմիածին, 2008

 

Ն. Շնորհալու «Թուղթ ընդհանրականի»՝ վանականներին ուղղված թուղթն էլ նայեք.

Ընդհանրական թուղթք ս. Ներսիսի Շնորհալւոյ, Երուսաղէմ, 1871 [Ա գիրք՝ Թուղթ ընդհանրական. Բ գիրք՝ էջ 85-ից՝ Ն. Լամբրոնացու կազմած «Պատճառք...» նամականին. Գ գիրք՝ էջ 205-ից՝ Շնորհալու եւ մի քանի այլոց նամակներ]. կամ այստեղ. կամ այստեղ. կամ այստեղ

Թուղթ ընդհանրական, Երևան, 1991

Հետո էլի բաներ հիշեմ, կլրացնեմ այս ցանկը։ Առայժմ՝ այսքան։

 

 

 

 

Reply | Threaded
Open this post in threaded view
|

Re: Հայ ասկետիզմ / ճգնավորություն

MariamK
Գրահավաք, շատ շնորհակալ եմ, հարգելիս: