Ձեռագրերի ցուցակի թարմացումները

Previous Topic Next Topic
 
classic Classic list List threaded Threaded
7 messages Options
Reply | Threaded
Open this post in threaded view
|

Ձեռագրերի ցուցակի թարմացումները

Գրահավաք
Administrator
This post was updated on .
Թվայնացված ձեռագրերի մեր կազմած ամբողջական ցուցակն այստեղ է։ Այսօր համարյա կրկնակի հարստացրել ենք նախկին ցուցակը։ Ստորև բերված են նոր միավորները։

Ժամամուտք եւ Պատարագամատոյց, Ֆաֆրիան (յաշխարհն Ֆռանգաց), 1319 թ.։ Վերջում՝ ճաշու ընթերցուածք եւ մի քանի ծիսական կանոն։ (ձեռագիր, գրիչ՝ Վարդան երէց, պահպ. վայրը՝ Բեռլինի պետ. գրադարան)
Աւետարան, Լիմ, 1336 թ. (ձեռագիր, գրիչ՝ Խաչատուր եպիսկոպոս, պահպ. վայրը՝ Բեռլինի պետ. գրադարան)
Ժողովածոյ, Քռնա, ԺԴ դար (1353-ից յետոյ)։ Յովհան Անգլիացու (Ֆրա Ջուան Անգլիացի ի գեղջէ Սուիննէֆօրթ, John of Swineford) երեք գործերը՝ «Համառօտ հաւաքումն յաղագս հոգւոյ եւ զօրութեանց նորին», «Յաղագս առաքինութեանց հոգւոյն» և «Յաղագս բնութեան հրեշտակաց»։ «Մեկնութիւն Տեսլեանն Յովհաննու թարգմանեալ ի ֆռանգաց»։ (գրիչ՝ ֆրա Դօմինիկոս, ձեռագիր, պահպ. վայրը՝ Բեռլինի պետ. գրադարան)
Գիրք Եսայեայ եւ Թուղթք Պաւղոսի՝ թղթերի ընդարձակ ներածութեամբ, Սուրխաթ (Խրիմ), 1358 թ. (ձեռագիր, գրիչ՝ Ստեփանոս, պահպ. վայրը՝ Բեռլինի պետ. գրադարան)
Ժողովածոյ, Ագուլիս, 1432 թ.։ Միխայէլ Ասորի, Պատմութիւն։ Միխայէլ Ասորի, Յաղագս քահանայական կարգաց։ Հարցումն վասն Զատկի։ Վարդան Արեւելցի, Պատմութիւն։ «Տեսակք աշխարհաց»։ Թուղթ միաբանութեան։ Տեսիլ Յովհաննու Կոզեռնի։ Պատմութիւն վասն Թէոդոսի։ Վարդանայ ի Յովհան Օձնեցին։ Վարք Ստեփանոսի Սիւնեցւոյ։ Վարք Յովհաննու Մկրտչի։ «Ասեն ոմանք չարափառք եւ հերձուածողք թէ Յիսուս միայն զՊետրոս մկրտեաց»։ Պատմութիւն Կիրակոսի Գանձակեցւոյ։ Պատմութիւն յաղագս սրբոյ Խաչին։ Պատմութիւն Փիր Փահլուլին։ Վասն հինգ հարիւր եղբարցն։ (ձեռագիր, գրիչ՝ Թումա, պահպ. վայրը՝ Թիւբինգենի համալսարանի գրադարան)
Աւետարան, Հարհոց, 1450 (ձեռագիր, գրիչ՝ Յոհաննէս, պահպ. վայրը՝ Բեռլինի պետ. գրադարան)
Գրիգոր Տաթեւացի, Մեկնութիւն սաղմոսաց (ընդարձակ տարբերակ), Հերմոնի վանք, 1451 թ.։ Մեկնութիւնը գրուած է 1405 թ. (ըստ Տաթեւացու յիշատակարանի)։ Հատորի վերջում՝ Տաթեւացու նաեւ մի քանի քարոզ։ (ձեռագիր, գրիչ՝ Ալեքսանոս աբեղայ, պահպ. վայրը՝ Բեռլինի պետ. գրադարան)
Ժողովածոյ, 1462 թ.։ Գիրք յաղագս մարդեղութեան Քրիստոսի Աստուծոյ մերոյ։ Յաղագս խորհրդոց։ Վասն կատարածի աշխարհի։ (ձեռագիր, պահպ. վայրը՝ Բեռլինի պետ. գրադարան)
Աւետարան, Ուխտիք, Գուգարք, 1483 թ. (ձեռագիր, գրիչ՝ Մելքիսէթ երէց, պահպ. վայրը՝ Բեռլինի պետ. գրադարան)
Շարակնոց, Արգելանի վանք, Տարբերունի, 1497 թ. (ձեռագիր, գրիչ՝ Յովսէփ (կամ Յովասափ) կրօնաւոր, պահպ. վայրը՝ Բեռլինի պետ. գրադարան)
Ժողովածոյ, անթուական [ԺԶ? դար]։ Առաքել Սիւնեցու «Բան խրատական.... ի մեկնութիւն Սահմանաց գրոց»։ Առաքել Սիւնեցու «Ի տեսութիւն բանին որ ասէ Ամենայն չար տանջելի»։ Եպիփան Կիպրացու «Ի պատճառս երգոց սաղմոսարանին»։ Ներսէս Լամբրոնացու Պատարագի մեկնութեան համառօտումը Յովհաննէս վարդապետի կողմից։ Տեսիլ Ագադրոնի վասն ազգին նետողաց։ Տոմար։ (ձեռագիր, պահպ. վայրը՝ Բեռլինի պետ. գրադարան)
Բժշկարան, ԺԶ դար (ձեռագիր, պահպ. վայրը՝ Բեռլինի պետ. գրադարան)
Ժողովածոյ, Սեբաստիա, 1535 թ.։ Կեղծ Կալիսթենէսի «Պատմութիւն Աղէկսանդրի Մակեդոնացւոյ»։ Վարք Յովհաննու Աւետարանչի։ Յայտնութիւն Յովհաննու։ Պատմութիւն սուրբ հօրն Յովսիմոսի։ Խրատք ի սրբոց վարդապետաց։ Բանք սրբոյն Աբբայ Եփրեմի։ Եփրեմի Յաղագս հանդերձեալ դատաստանին։ Յաղագս զարմից սրբոյն Գրիգորի Լուսաւորչին։ Յովասափ Սեբաստացու մի ոտանաւոր։ Վարք Երինէ կուսին։ Յովասափի ոտանաւորներ, որոնց թւում՝ մի քանիսը՝ նոր վկաների մասին։ Վասն Կոստանդիանոսի թագաւորին եւ որոց յետ նորա։ Յովասափի մի քանի ոտանաւոր։ Նշանագրերի բառարան։ Յովասափի մի քանի ոտանաւոր, նրա հօր՝ Թադէոս քհն-ի ոտանաւորներ։ (ձեռագիր, գրիչ՝ Յովասափ սարկաւագ Սեբաստացի, պահպ. վայրը՝ Բեռլինի պետ. գրադարան)
Գանձարան, ԺԶ դար? (ձեռագիր, գրիչ՝ Յովհաննէս, պահպ. վայրը՝ Բեռլինի պետ. գրադարան)
Աւետարան, ԺԷ դար (ձեռագիր, պահպ. վայրը՝ Բեռլինի պետ. գրադարան)
Աւետարան, ԺԷ դար (ձեռագիր, պահպ. վայրը՝ Բեռլինի պետ. գրադարան)
Ժողովածոյ, ԺԷ դար։ Պատմութիւն վասն Պղնձի քաղաքին։ ՅԱրարածոց մեկնութիւն։ Խրատք եւ բանք առակաւորք։ Առաքել Բաղիշեցու «Տաղ Յովասափու»` սկիզբն ու վերջը՝ թերի։ (ձեռագիր, պահպ. վայրը՝ Բեռլինի պետ. գրադարան)
Ժողովածոյ, Հալեպ, 1602 թ.։ Տոմար։ Քարոզք։ Երազացոյց։ Պատմութիւն Յովասափու։ Պատմութիւն Պղնձէ քաղաքին։ Խաղաղական եւ Հանգստեան ժամերգութիւններ։ Շարականք։ Տաղարան։ Հաւատամք։ (ձեռագիր, պահպ. վայրը՝ Բեռլինի պետ. գրադարան)
Սաղմոսարան, Կամենից, 1604 թ. (ձեռագիր, գրիչ՝ Յակոբ դպիր, պահպ. վայրը՝ Բեռլինի պետ. գրադարան)
Աւետարան, Համիթ [=Ամիդ], 1626 թ. (կայքում թուականը սխալ է նշուած) (ձեռագիր, գրիչ՝ Եղիա, ծաղկող՝ Մինաս, պահպ. վայրը՝ Բեռլինի պետ. գրադարան)
Գրիգոր Նարեկացի, Գիրք աղօթից, 1634 թ. (ձեռագիր, գրիչ՝ Արիստակէս երէց, պահպ. վայրը՝ Թիւբինգենի համալսարանի գրադարան)
Ժողովածոյ, 1643 թ.։ Վարդան Արեւելցու «Աշխարհացոյցը» (սկիզբը՝ թերի)։ Բառարան հասարակ անունների։ Բառարան յատուկ անունների։ Յովհաննէս Կոզեռնի «Մեկնութիւն տումարի»։ Նշանագրերի բառարան։ Իգնատիոս Սեւլեռնցու Մեկնութիւն Ղուկասու Աւետարանին։ (ձեռագիր, գրիչ՝ Խասպէկ, պահպ. վայրը՝ Բեռլինի պետ. գրադարան)
Աւետարան, Կ. Պոլիս, 1644 թ. (ձեռագիր, գրիչ՝ Յակոբ սարկաւագ, պահպ. վայրը՝ Թիւբինգենի համալսարանի գրադարան)
Աւետարան, Ջուղա, 1678 թ. (ձեռագիր, գրիչ՝ Հէրապետ, պահպ. վայրը՝ Բեռլինի պետ. գրադարան)
Բժշկարան, Գանջա [Գանձակ], 1681 թ. (ձեռագիր, պահպ. վայրը՝ Բեռլինի պետ. գրադարան)
Ժողովածոյ, 1681 թ.։ Պատճառք աւուրց արարչութեան։ «Սքանչելի հրաշիցն որ եղև [յ]Երուսաղէմ»։ Վասն երկոտասան կենդանակերպից։ «Հարցումն Դ գլուխ աւետարանին»։ «Հարցմունք խիստ գեղեցիկ եւ պիտանացու»։ Այլ բանք իմաստասիրաց։ Վանական Վարդապետի հարցմունք եւ պատասխանիք։ Անուանք սուրբ հրեշտակացն։ Տիմոթէոս Անտիոքացի հայրապետի պատասխանները տաճիկների թագաւորին։ Յովհաննէս Երզնկացու «Յաղագս երկնային շարժմանն»։ «Հարցումն ուսումնասիրաց, պատասխանի սրբոց վարդապետաց»։ Բանք վասն Յովհաննու եւ Տեառն, առաքելոց, առաքինութեանց, մեղաց եւ զանազան իրաց։ Յաղագս ժողովոց։ Յաղագս տանուտերաց։ Ազգահամարք եւ լեզուք աշխարհի։ Դարագլուխք։ Տոմարագիտական եւ բնագիտական աշխատութիւն։ Վիճակք առաքելոց։ Տոմարագիտական աղիւսակներ։ Յաղագս քրիստոնէութեան։ Դաւանութիւն սրբոյն Աթանասի։ Դաւանութիւն Ներսիսի Շնորհալւոյ։ «Ի բան սրբոյ Աւետարանին որ ասէ. հայր գոհանամք զքէն զի ամենայն ժամ լսես ինձ»։ Խրատք կանոնականք։ Յովհաննէս Երզնկացու «Խրատ քրիստոնէից....»։ Մովսէս վարդապետի «Խրատ վասն խոստովանութեան»։ Յովհան Մայրագոմեցու «Վասն խոստովանութեան եւ ապաշխարութեան»։ «Գովասանք հաղորդութեան»։ Վարդան Այգեկցու «Խրատ ամենայն քահանայից եւ ժողովրդոց»։ Վարդան վարդապետի «Խրատ աստուածաշունչ գրոց»։ Եփրեմ Ասորու «Յորդորումն ապաշխարութեան»։ Գրիգոր Պահլաւունու հարցմունքն ու Սարգիս Շնորհալու պատասխանը «վասն Առաջաւորի պահոցն»։ Վարդան վարդապետի Վասն քաւութեան։ «Երեք իրք Տէրն ի յանձն էառ յետ իւր սբ յարութեան»։ «Վասն մուղրոյն տեսլեանն»։ «Այլ սքանչելիք որ եղեն յԵրուսաղէմ»։ «Պատմութիւն եւ պատճառ մարդեղութեան Քրիստոսի աստուծոյ մերոյ»։ Պատմութիւններ Ադամի և նրա որդիների մասին։ Յոհաննու վարդապետի Վասն աւերման աշխարհի։ «Քարոզ վասն գալստեանն Քրիստոսի եւ դատաստանի նորա»։ Կանոնք զգուշաւոր քահանայից։ Հարցմունք Արձանայ եւ պատասխանիք Եզնկայ Կողբացւոյ։ Պատմութիւն ասորի Եղիա քահանայի։ (ձեռագիր, գրիչ՝ Գրիգոր քահանայ, պահպ. վայրը՝ Բեռլինի պետ. գրադարան)
Մատթէոս վրդ. Ջուղայեցի, Վասն քարոզութեան Բանի [=Յաղագս ութ խորհրդոց մեղաց], [Կ. Պոլիս?], 1685 թ.։ Վերջից կցուած է Սուքիաս վրդ.-ի ոտանաւորը՝ «Յաղագս Ոսկեփորիկ գրքին եւ յաղագս Աբրահամ Չէլէպւոյն»։ (ձեռագիր, գրիչ՝ Կարապետիկ, պահպ. վայրը՝ Թիւբինգենի համալսարանի գրադարան)
Ժողովածոյ, 1698։ Բառարաններ. 1. Բառարան Աստուածաշնչի գրքերում գործածուած բառերի (սկիզբը՝ թերի). 2. Իմաստասիրական բառարան՝ «Գումարումն յոգնադիմի իրողութեանց սահմանաց Դաւթի Անյաղթ փիլիսոփայի և այլոց իմաստասիրաց [ի] Մովսիսէ ումեմնէ ըստ տառից դասակարգութիւն շարակարգեալ». 3. Աշխարհագրական բառարան՝ «Անուանք քաղաքաց»։ Աշխարհացոյց (սկիզբը՝ թերի)։ «Վասն սբ տնօրինականաց Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի»։ «Ասացուածք սակս թութունի»։ Մեկնութիւն ընդհանրական խոստովանութեան մեղաց։ Մեկնութիւն ժամակարգութեան (սկիզբը՝ թերի)։ Հիպողիտոսի Մեկնութիւն Երգոց Երգոյն, շարունակութիւնը՝ Ներսէս Լամբրոնացու։ Ծաղկաքաղ Ոսկեբերանի Յովհաննու Աւետարանի մեկնութիւնից։ Սարգիս Շնորհալու կաթողիկէ թղթերի մեկնութիւնից։ Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց»-ից ծաղկաքաղ։ Ալբերտ Մեծից ծաղկաքաղ։ Անուանք մարգարէիցն, նախահարցն, նահապետացն եւ առաքելոցն։ «Բանք առաքինութեանց»։ Օգոստինոսի, Բեռնարդոսի, Յերոնիմոսի և կաթոլիկ այլ վարդապետների խօսքերից։ Տոմար։ (ձեռագիր, պահպ. վայրը՝ Բեռլինի պետ. գրադարան)
Տաղարան, ԺԸ դար։ Առաքել Բաղիշեցու «Տաղ Յովասափու»։ Զանազան այլ տաղեր։ (ձեռագիր, պահպ. վայրը՝ Բեռլինի պետ. գրադարան)
Ժողովածոյ, 1703-1706 թթ.։ Պարզատոմար եւ յաւիտենականի եօթներեակ։ Տաղարան։ Քաղուածք ի Սբ Գրոց։ «Քարտեզ պատմաբանական ազգիս հայոց»։ (ձեռագիր, պահպ. վայրը՝ Բեռլինի պետ. գրադարան)
Աւետարան, 1707 թ.։ Սկզբից կցուած է՝ «Պատմութիւն սրբոյ գեղարդին եւ տնօրինական տեղեացն Քրիստոսի»։ (ձեռագիր, գրիչ՝ Նաղաշ Խօջասար, պահպ. վայրը՝ Բեռլինի պետ. գրադարան)
Ամիրդովլաթ Ամասիացի, Օգուտ բժշկութեան, Կ. Պոլիս, 1772 թ. (ձեռագիր, գրիչ՝ Յակոբ դպիր Կոստանդնուպոլսեցի, պահպ. վայրը՝ Բեռլինի պետ. գրադարան)
Սիմէոն վրդ. Ջուղայեցւոյ Քերականութիւն, ԺԸ դար (ձեռագիր, պահպ. վայրը՝ Բեռլինի պետ. գրադարան)
Ղորան, Կ. Պոլիս, 1803 թ. (ձեռագիր, պահպ. վայրը՝ Բեռլինի պետ. գրադարան)



Reply | Threaded
Open this post in threaded view
|

Re: Ձեռագրերի ցուցակի թարմացումները

Գրահավաք
Administrator
This post was updated on .



Աւետարան, Եղմ. 2562 (Թ-Ժ դդ.)
Աւետարան, Եղմ. 2555 (Ժ կամ ԺԱ ? դար)
Գագիկ արքայի Աւետարան, Եղմ. 2556 (1029-1064 թթ. միջև)
Աւետարան, Եղմ. 1924 (1064 թ., Շուխր Խանդառեա վանք, գրիչ՝ Ստեփանոս)
Աւետարան, Եղմ. 1796 (ԺԲ դար ? [աւելի ուշ շրջանի Ա յիշատակարանը՝ 1287 թ.], գրիչ՝ Մատթէոս կրօնաւոր, նկարող՝ Թէոդորոս)
Աւետարան, Եղմ. 251 (1260 թ., Հռոմկլայ, գրիչ եւ նկարիչ՝ Թորոս Ռոսլին)
Աւետարան, Եղմ. 2660 (1262 թ., Հռոմկլայ, գրիչներ՝ Աւետիս քհն. և Թորոս Ռոսլին)
Աւետարան, Եղմ. 1956 (1265 թ., Հռոմկլայ, գրիչ եւ ծաղկող՝ Թորոս Ռոսլին)
Կեռան թագուհու Աւետարան, Եղմ. 2563 (1272 թ., Սիս, գրիչ՝ Աւետիս քհն.)
Վասակ իշխանի Աւետարան, Եղմ. 2568 (ԺԳ դար)
Աւետարան, Եղմ. 1949 (1312 թ., Ղազարու վանք, Տարօն, գրիչ՝ Առաքել կրօնաւոր)
Աւետարան, Եղմ. 1950 (1316 թ., Տարսոն, գրիչ եւ ծաղկող՝ Լեւոն քհն. Լազրցի)
Աւետարան, Եղմ. 2360 (1321 թ.)
Աստուածաշունչ (մասնակի), Եղմ. 1930 (1323 թ., Սիս, գրիչ՝ Գրիգոր Երէց, ծաղկող՝ Սարգիս Պիծակ)։ Սկզբում՝ Վկայաբանութիւն ս. Գէորգայ եւ Եպիփան Կիպրացու «Յաղագս Երգոց սաղմոսարանի»։ Սաղմոսարան, Առակք, Երգ երգոց, Ժողովող, Իմաստութիւն, Յոբ, մարգարէների գրքեր, 4 Աւետարաններ եւ առաքելական մի քանի թուղթ։
Աւետարան, Եղմ. 1941 (1264 թ. [Պողարեանն ուղղել է 1334 թ.], Սուլթանիա, գրիչ եւ ծաղկող՝ Մխիթար Անեցի)
Աւետարան, Եղմ. 2649 (1332 թ., Սիս, գրիչ՝ Սարգիս Պիծակ)
Աւետարան, Եղմ. 1973 (1346 թ., Սիս, գրիչ՝ Ներսէս, ծաղկող՝ Սարգիս Պիծակ)
Աւետարան, Եղմ. 1944 (1589 թ., Խիզան, գրիչ եւ ծաղկող՝ Զաքարիա քհն.)
Աւետարան, Եղմ. 1938 (1611 թ., Խազան, գրիչ՝ Զաքարիա Մոկացի)
Աւետարան, Եղմ. 2625 (1612 թ., Հալեպ, գրիչ՝ Ղազար եպս)
Աստուածաշունչ, Եղմ. 1934 (1643-1646 թթ., Ասպահան, գրիչ՝ Ստեփաննոս որդի Մարտիրոսի)
Աստուածաշունչ, Եղմ. 1928 (1648 թ., գրիչ եւ գծող՝ Մարկոս սրկ.)
Աստուածաշունչ, Եղմ. 1927 (1653 թ. [կայքում սխալ թուական է նշուած], Կ. Պոլիս, գրիչ՝ Աստուածատուր դպիր, ծաղկող՝ մահտեսի Ղազար)
Աւետարան, Եղմ. 1935 (1746 թ., Ս. Փրկիչ, Երուսաղէմ, գրիչ՝ Յակոբ աբեղայ)
Աւետարան, Եղմ. 2650 (1424 թ. ?, ծաղկող՝ Մկրտիչ)
Աւետարան, Եղմ. 2360 (1321 թ.)

Բժշկարան, Եղմ. 370 (ԺԲ դար, գրիչ՝ Հեթում Սեւաստոս ?)
Մաշտոց, Եղմ. 2027 (1266 թ., Սիս, գրիչ՝ Աւետիք քահանայ, ծաղկող՝ Թորոս Ռոսլին)
Խազգիրք-Մանրուսմունք, Եղմ. 2438 (1328 թ., Ակներ, գրիչ՝ Կարապետ)
Ճաշոց, Եղմ. 95 (1331 թ., Թոնրակ, Ապահունիք, գրիչ՝ Յովաննէս քահանայ, ծաղկող՝ Թորոս)
Ճաշոց, Եղմ. 22 (1350 թ., Սուրղաթ, Ղրիմ, գրիչ՝ Սոսթանէս կրօնաւոր)
Գանձարան, Եղմ. 135 (1575 թ., Սողած (ի Խլաթ) եւ Թեղւայ վանք, գրիչ՝ Կարապետ Սողածցի, ծաղկող՝ Մարտիրոս)
Տրիոդիոն [արեւելաքրիստոնէական քաղկեդոնական ծիսական մատեան] (1746 թ.)
Ժողովածոյ, Բռլ. Petermann I 147 (1658 թ.)։ Խրատ Խիկարայ։ Պատմութիւն եւթն իմաստասիրաց։
Ժողովածոյ, Բռլ. Minutoli 292 (1660 թ., Նոր Ջուղա, գրիչ՝ Յովհաննէս)։ Պետրոս Արագոնացու «Գիրք յաղագս առաքինութեանց», Ալբերտ Մեծի «Համառօտ հաւաքումն աստուածաբանական ճշմարտութեան», Պետրոս Արագոնացու «Յաղագս մոլութեանց»։
Ժողովածոյ, Բռլ. Ms. or. oct. 143 (1687 թ., Վենետիկ, գրիչ՝ Պետրոս)։ Յովհաննէս Կոստանդնուպոլսեցի, «Հայելի ճշմարտութեան»։ Հռոմէական Եկեղեցու դաւանութիւն (հայատառ թուրքերէն)։ Յովհաննէս Կոստանդնուպոլսեցի, «Պատասխանատրութիւնք թղթոյ....»։ «Բան հաւատոյ»։
Ժողովածոյ, Բռլ. Ms. or. oct. 282 (1749-1779 թթ. միջակայք)։ «Գիրք պատասխանական սրբոյն Աթանասիոսի հարցմանցն սրբոյն Կիւրղի Երուսաղեմացոյ»։ «Գիրք որ կոչի Օրհնութեանց»։ Առակք եւ պատմութիւնք զանազանք։ «Պատմութիւն Մարիամու Մագթաղենացւոյն եւ սքանչելեաց նորա»։ Վասն տանուտերանց ամաց։
Բժշկարան, Բռլ. Hs. or. 14082 (1783 թ.)
Ստորոգութիւնք Արիստոտելի եւ մեկնութիւն, ՍԿՎ 87 (չիք թուական)

Reply | Threaded
Open this post in threaded view
|

Re: Ձեռագրերի ցուցակի թարմացումները

Գրահավաք
Administrator
This post was updated on .


Պատարագամատոյց (Կաթոլիկ Եկեղեցւոյ), Փրզ. 106 (1337 թ., Քռնա, թարգմանիչ եւ գրիչ՝ Յակոբոս Թարգման (Քռնեցի))
Պատարագամատոյց (Կաթոլիկ Եկեղեցւոյ), Փրզ. 107 (1381 թ., Պօլօն (Բոլոնիա), գրիչ՝ Պօղոս աբեղայ Առաքելցի)
Ճառընտիր և վարք սրբոց, Փրզ. 120 (ԺԴ դար, Ղրիմ)
Մանրանկարներ՝ ասորերէն եւ հայերէն գրութիւններով, Փրզ. Syr. 344 (ԺԶ դար)
Շարակնոց, Չկգ. 275 (1654 թ., Կ. Պոլիս, գրիչ՝ Աստուածատուր երէց)
Ախտարք, Բռլ. Ms. or. quart. 1382 (ԺԹ դար)
Պատմութիւն Յովհաննու Ոսկեբերանի, Բռլ. Ms. or. oct. 342 (ԺԹ դար, հայատառ հայախառն թուրքերէն)
Պատարագամատոյց (Կաթոլիկ Եկեղեցւոյ), Փրզ. 45 (անթուական)
Ժողովածոյ, Փրզ. 186 (1618 թ.)։ Վասն թագաւորաց հայոց։ Կաթոլիկ եկեղեցական օրացոյց։ Աբգարի մասին պատմութիւն (վերագրուած Յովհ. Ոսկեբերանին)։ «Պատմութիւն անողորմ Պետրոսի»։ Յովհ. Երզնկացու խրատները։ «Ի պատմութենէ Ներսէսի Մեծին.... վասն նեռին»։ «Տեսիլ եւ հարցաքննութիւն սրբոյն Գրիգորի ընդ հրեշտակին վասն հոգւոցն մարդկան»։ Դիոնեսիոսի թուղթը «վասն մահուն Պօղոսի եւ Պետրոսի»։ Յակոբ Նետրարենցի «Պատմութիւն Մարխասայ եւ Կոսփառայ»։ «Առակք առ կանանց»։ «Յաղագս թագաւորաց ի Սողոմաւնէ»։ Զանազան խրատական գրուածքներ։ «Ճառք պիտանի ի հարանց վարուցն»։ Վկայաբանութիւն առաքելոյն Թումայի։ «Փարուայ գիրք» (=Բարոյախօս)։ Խրատք Խիկարայ։ Պատմութիւն Աբրահամու եւ Իսահակայ։ Պատմութիւն Յովսէփայ։ Յաղագս Ծննդեան Յիսուսի Քրիստոսի։ Տեսիլ Յովհաննու Գառնեցւոյ։ Յաղագս որկրամոլութեան։ «Խորհուրդ սուրբ կուսի Մարիամու»։ Վասն գազանաց եւ թռչնոց։ Բժշկարան։ «Վասն նախաշի»։ «Հարցումն Բարսեղի եւ պատասխանի Գրիգորի»։

Reply | Threaded
Open this post in threaded view
|

Re: Ձեռագրերի ցուցակի թարմացումները

Գրահավաք
Administrator

Աստուածաշունչ, Վտկ. 1 (1625 թ., Կոստանդնուպոլիս, գրիչ՝ Միքայէլ Թոխաթցի)
Ժողովածոյ, Վտկ. 2 (1585 թ., Հալեպ, գրիչ՝ Գրիգոր սարկաւագ)։ Դաշանց թուղթ։ Յաղագս ժողովոց հայոց։ Դաւանութիւն հաւատոյ Ազարիա կաթողիկոսի Փոքր Հայոց (Սսի)՝ ստորագրուած հէնց Ազարիայի կողմից։ Լատիներէն վկայագրեր։ Ազարիայի զանազան նամակներ։ Համառօտ պատմութիւն Ռուբինեանց վերջին իշխանների։ Թուղթք Խաչատուր կթղ. առ Գրիգոր ԺԳ քահանայապետ։
Ժողովածոյ, Վտկ. 3 (ԺԳ դար՝ 1280-ից յետոյ, գրիչ՝ Ռօբէն)։ Գետք եւ գնացք նոցա։ Նախադրութիւնք աւետարանաց։ Դաւթի փիլիսոփայի Նախերգանք Սաղմոսաց։ Ցանգք առաքելական թղթոց։ Պատարագամատոյց (կաթոլիկ)։ Կարգք ձեռնադրութեան (կաթոլիկ)։ Կարգ օրհնութեան մեռոնի։ Վկայութիւնք մարգարէից։ Տօնացոյց։ Հռոմի ինքնակալների ու հայրապետերի և հայոց հայրապետերի ցուցակներ։ Վասն տիեզերական սինոդոսացն։ Յաղագս աւետարանացն գրութեան։ Երկրաչափութիւն Աղեքսանդրի։ Շաբաթական աւետարան։ Աստիճանք ազգականութեան։ Տոմարական գրութիւն։ Ժամանակագրական ցուցակ հաւաքեալ ի գրոց Եւսեբեայ եւ Սամուէլի Անեցւոյ։ Համառօտ մեկնութիւնք Մատթէի, Յովհաննու, առաքինութեանց եւ մոլութեանց։ Վարդանայ համառօտ մեկնութիւն արարածոց։ Արիստոտելի Յաղագս առաքինութեան։
Ժամագիրք եւ կաթոլիկ Պատարագամատոյց, Վտկ. 11 (ԺԶ ? դար)

Reply | Threaded
Open this post in threaded view
|

Re: Ձեռագրերի ցուցակի թարմացումները

Գրահավաք
Administrator
Մեր ձեռագրացուցակում երրորդ բաժին ենք ավելացրել՝ «Պատառիկներ և ամբողջական ձեռագրերի որոշ էջեր»։ Սրանում, բացի ձեռագրացուցակում արդեն առկա մի քանի պակասավոր նյութերից, ավելացրել ենք նաև Նյու Յորքի Մորգանի գրադարան-թանգարանի հայերեն ձեռագրերի տվյալներն ու հղումները, քանի որ այս ձեռագրերից ոչ մեկն ամբողջությամբ չի ցուցադրվում գրադարանի կայքում։ Այս ցուցակում ընդգրկել ենք նաև հայատառ հունարեն հին պապիրուսը, որ պահվում է Ֆրանսիայի ազգային գրադարանում։

Հայատառ յունարէն պապիրուսի պատառիկ, Փրզ. 332 (մինչև 640 թ., Եգիպտոս). կամ այստեղ
Պատառիկ, Չկգ. 338 (Թ կամ Ժ դար)։ Աւետարանից հատուած։
Աւետարան, Մրգ. 789.1-3 (1296 թ., Սիսիան, գրիչ՝ Մխիթար) (միայն 6 նկարազարդ էջ)
Աւետարան, Մրգ. 620 (ԺԳ դար, Հայաստան, Գուգարք?) (միայն 35 նկարազարդ էջ)
Մեկնութիւն կաթողիկէ թղթոց Սարգսի Շնորհալւոյ, Մրգ. 802 (ԺԳ դար, Հայաստան, գրիչ՝ Վահրամ) (միայն 3 էջ)
Աւետարան, ՄՄ 6792 (1302 թ. և 1406 թ., ծաղկող՝ Մոմիկ) (միայն մանրանկարներով էջեր)
Աւետարան, ՄՄ 7842 (1313 թ., Գլաձոր, գրիչ՝ Պօղոս վրդ.) (միայն մանրանկարներով էջեր)
Ճաշոց, Մրգ. 803 (1334 թ., Վահնաշէն, Խաղտեաց ձոր, գրիչներ՝ Վարդան Լոռեցի, նրա որդիները, ծաղկող՝ Մկրտիչ) (միայն 11 էջ)
Յայսմաւուրք, Մրգ. 622 (1348 թ., Սիս, ծաղկող՝ Սարգիս Պիծակ և Յովհաննէս) (միայն 139 նկարազարդ էջ)
Ութ մանրանկարիչների Աւետարան, ՄՄ 7651 (ԺԳ դարի 60-70-ական թթ., գրիչ՝ Գրիգոր) (միայն 40 էջ)
Աւետարան, Մրգ. 1112 (ԺԴ դար, Վասպուրական) (միայն երկու նկար)
Աւետարան, Մրգ. 749 (1461 թ., Վան, գրիչ՝ Վարդան, ծաղկող՝ Մինաս) (միայն 43 նկարազարդ էջ)
Պատառիկ, Չկգ. 773 (ԺԵ կամ ԺԶ դար)։ «Գործք առաքելոց»-ից Անանիայի եւ Սափիրայի պատմութիւնը։
Աւետարան, Մրգ. 624 (1588 թ., Սուրս, Մոկք, գրիչ՝ Յոհանէս) (միայն 51 նկարազարդ էջ)
Մանրանկարներ՝ կից ասորերէն եւ հայերէն վերնագրերով, Փրզ. Syr. 344 (ԺԶ դար)
Գիրք պարապմանց Կիւրղի Աղեքսանդրացւոյ , Մրգ. 625 (1688 թ., Հայաստան, գրիչ՝ Նազար) (միայն 5 նկարազարդ էջ)
Աւետարան, Մրգ. 621 (շուրջ 1650 թ., Կ. Պոլիս) (միայն 117 նկարազարդ էջ)
Աւետարան, Մրգ. 623 (1658-1659 թթ., Նոր Ջուղա, գրիչներ՝ Յովհաննէս եւ Աւետիք աբեղայ) (միայն 48 նկարազարդ էջ)


Reply | Threaded
Open this post in threaded view
|

Re: Ձեռագրերի ցուցակի թարմացումները

Գրահավաք
Administrator
Մեր ցուցակի՝ թե՛ բովանդակությամբ, թե՛ հնությամբ առանձնացող ձեռագրերից մեկի (Փրզ. 120, ԺԴ դար, ճառընտիր և վարք սրբոց) մանրամասն հղումնավոր ցանկը կարող եք տեսնել այստեղ։

Ահա՛ ոչ լրիվ ցանկն այն հեղինակների, որոնց գործերից տեղ են գտել այս ձեռագրում. Սեբերիանոս, Գրիգոր Աստվածաբան, Գրիգոր Սքանչելագործ, Կյուրեղ Աղեքսանդրացի, Աթանաս Աղեքսանդրացի, Եփրեմ Ասորի, Թեոդորոս Անկյուրացի, Պրոկղ Կոստանդնուպոլսեցի, Եղիշե, Պետրոս Սյունեցի, Հովհան Ոսկեբերան, Եպիփան Կիպրացի, Հովհան Մանդակունի/Մայրավանեցի և այլն։








Reply | Threaded
Open this post in threaded view
|

Re: Ձեռագրերի ցուցակի թարմացումները

Գրահավաք
Administrator

Ցուցակում ավելացրել ենք ներքոբերյալը։

 

Աւետարան «Կարմիր Ծաղիկ», ՄՄ 11203 (1619 թ., Սպահան, գրիչ՝ Հայրապետ երէց, ծաղկող՝ Մեսրոպ դպիր Խիզանցի). (բազմաթիւ էջեր այս Աւետարանին նուիրուած ալբոմ-ուսումնասիրութեան երկրորդ մասում)
Քարոզգիրք, Փրզ. 128 (թուականը՝ անյայտ, ստացող՝ Մատթէոս քահանայ)։ Քարոզներ (Յովհաննէս Պլուզ, Յովհաննէս Ոսկեբերան, Յովհաննէս Գառնեցի և այլն), խրատներ, կանոններ։
Գիր օրհնութեան, Բռլ. Hs. or. 14578 (1810 թ., Երուսաղէմ)։ Երուսաղէմի Թէոդորոս Վանեցի պատրիարքի օրհնութեան գիրն Անթառամ անունով մի կնոջ։
Բառարան հայ-լատիներէն, Բռլ. Ms. or. oct. 60 (1670 թ., Ամստերդամ, կազմող՝ Theodor Petraeus)։ Թերի (միայն Ա տառն է)։
Շարակնոց, Բռլ. Ms. or. oct. 167 (1447 թ., Այրիվանք, գրիչ՝ տէր Մատթէոս, նկարիչ՝ Մինաս)
Հմայիլ, Բռլ. Ms. or. oct. 2898 (ԺԸ դար)
Սաղմոսարան, Բռլ. Ms. or. oct. 3145 (ԺԹ դար, հայատառ հայախառն թուրքերէն)
Միխայէլ Ասորի, Բռլ. Petermann I 133 (1854 թ.)։ Պատմութիւն։ Յաղագս քահանայական կարգաց։
Կիւրեղ Աղեքսանդրացի, Գիրք պարապմանց, Բռլ. Petermann I 32 (1657 թ., Շէնհէր)։ Դաւթի փիլիսոփայի բան հաւատոյ ընդդէմ հերձուածողաց։ Յովհաննու Որոտնեցւոյ լուծմունք Պարապմանց Կիւրղի Աղեքսանդրացւոյ։ Հարցումն երկաբնակաց որք մի անձն ասեն։
Յայսմաւուրք, Բռլ. Ms. or. fol. 4254 (ԺԶ դար)
Ժամագիրք և պատարագամատոյցք, Մնխ. BSB Cod. armen. 6 (Ժամագիրքը՝ 1432 թ., Մեծոփայ վանք, գրիչ՝ Մկրտիչ վարդապետ. երկրորդ մասի պատարագամատոյցները՝ 1427 թ., Ուրծայ վանք, գրիչ՝ Զաքարիա)։ Պատարագամատոյց։ Պատարագամատոյց Աթանասի Աղեքսանդրացւոյ։ Երեկոյեան ժամերգութիւն։ Պատարագամատոյց։ Պատարագամատոյց Աթանասի Աղեքսանդրացւոյ։ Պատարագամատոյց Յովհաննու Ոսկեբերանի։ Պատարագամատոյց Բարսղի Կեսարացւոյ։ Պատարագամատոյց Հռովմայեցւոց։ Պատարագամատոյց Գրիգորի Լուսաւորչի։
Ժամագիրք, Մնխ. BSB Cod. armen. 8 (ԺԵ-ԺԶ դդ.)
Շարակնոց, Մնխ. BSB Cod. armen. 24 (ԺԵ-ԺԶ դդ.)
Աւետարան, Մնխ. BSB Cod. armen. 25 (1667 թ., Կաֆա, Ղրիմ, գրիչ՝ Նիկողոս)